Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը
![]() Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը: Գործառույթների ավտոմատացման միջոցով խնայելով ռեսուրսները և քաղաքացուն մատուցելով առավել որակյալ ծառայություններ. Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը: Սիթի թվին կամ քաղաքի էլեկտրոնայի կրկնօրինակ. սա Երևանի միասնական հարթակի ամենակարևոր ձեռքբերումներից է: Դրանից արված լուսանկարները թույլ են տալիս ստանալ ցանկացած շենքի կամ տարածքի 3D մոդելը։ Տարածատեղեկատվական միասնական GIS համակարգը նախատեսվում է ներդնել նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում՝ աղբահանության: Հարթակի շնորհիվ հեշտությամբ կարելի է տեսնել, թե քաղաքի որ հատվածում է առկա աղբի կուտակում և երբ ու ինչպես է այն վերացվելու: Իրական ժամանակում հնարավոր է դիտարկել նաև հասարակական տրանսպորտի շարժը և վերահսկել ծառայության որակը։ Նախատեսվում է ունենալ քաղաքային երթևեկության և լուսացույցների առցանց տվյալները։ Բնապահպանության ու հատկապես կանաչապատման ոլորտում GIS -ը կիրառվելու է կանաչ տարածքների քարտեզագրման, պլանավորման, ոռոգման ցանցի կառուցման, մոնիթորինգի և այլ գործառույթներում: Շարունակելով թվայնացնել քաղաքային տնտեսության ճյուղերը՝ քաղաքապետարանի նպատակն է բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:
|

Անգլիայում հայտնաբերվել է հռոմեական դարաշրջանի 1600-ամյա եղունգ մաքրող գործիք (լուսանկար)
17613.09.2026, 23:42
Փախել է հարձակվողներից ու այրվել. հռոմեական հսկա անոթի մեջ հայտնաբերված կմախքի հետքերով (լուսանկար)
74406.09.2026, 23:25
Հարավային Կորեան բոլոր քաղաքացիներին անվճար հասանելիություն կտրամադրի գեներատիվ ԱԲ ծառայություններին
74531.08.2026, 00:42
Իտալիայում մակարոնեղենի գործարանի ընդլայնման աշխատանքների ընթացքում 2600-ամյա նեկրոպոլ է հայտնաբերվել (լուսանկար)
37630.08.2026, 17:00
Հնագետները հայտնաբերել են 2500 տարվա վաղեմության ջրհոր (լուսանկար)
70730.08.2026, 16:36
Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
53117.08.2026, 00:30
