Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնում է Հունգարիա

224
Կիրակի, 05 մայիսի, 2024 թ., 19:24
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնում է Հունգարիա

Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ:

Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։