«Հայաստանում տիրող քրեածին իրավիճակի տխուր պատկերը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ուրեմն, տարածվում է երկու տեղեկություն, գրեթե նույն ժամանակագրությամբ։ Մեկով նշվում է, թե ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանի խիստ հանձնարարականով ոստիկանները հատուկ օպերացիա են արել ու բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փուփուլիկին», «Բեթմենին», «Այֆոնչիկին», և ու էլի մի խումբ մարդու։ Ու նշում են՝ հատուկ ռեժիմով աշխատանքը շարունակվում է։ Ուրեմն այդ գործողությունը, ըստ լուրի, եղել է օգոստոսի 8–ին, ու նկատեք՝ հատուկ ռեժիմով աշխատանքը շարունակվում է։ Բայց, պարզվում է, որ սովորական առօրյան էլ շարունակում են քրեածին տարրերը, որոնք Արարատի մարզի Դաշտավան գյուղում «մարտաֆիլ հիշեցնող ռազբորկա» են արել, ըստ նույն այն կայքի, որը հայտնել էր առաջին լուրը։ Դեռ տեղեկություն չկա՝ «Դաշտվանցի Դավուլիկը», «Սուպերմենչիկը», «Գեղգեղիկը», «Սամսունգիկն» ու մյուսները բերման ենթարկվել են, թե ոչ։ Բայց, դա թերևս կլինի նախարարի մյուս «խիստ» հանձնարարականի առարկան։ Այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե պարզապես չվկայեր Հայաստանում տիրող քրեածին իրավիճակի տխուր պատկերի և այդ ֆոնին՝ իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի բացակայությունը զավեշտալի քարոզչությամբ ծածկելու մասին»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
