«Մամուլը գրում է, որ դուք խնդիրներ ունեք խմբակցությունում»․ լրագրողը՝ Էդգար Ղազարյանին
![]() «Մամուլը գրում է, որ դուք խնդիրներ ունեք խմբակցությունում և ձեզ հնարավորություն են տվել ելույթ ունենալ ու սակրավորների թեմայի վերաբերյալ ներողություն խնդրել, բայց դուք այդ ելույթը չեք ունեցել․ ինչպե՞ս կմեկնաբանեք»,- «Ֆակտոր»-ը դիմեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։ «Ով գրել է, թող նա էլ մեկնաբանի, ես ստիպված հաջորդ օրը եկել եմ մեր խմբակցության հետ վիճել, որ իրենց գրածը սուտ դուրս չգա»,- կատակեց Ղազարյանը և շարունակեց․ «Իսկ սակրավորների թեման՝ անհարկի շահարկվող թեմա է, դեռ ինքնահաստատվողներ կան, թող շարունակեն, մի հատ քամվեն՝ հետո իրենց պատասխանը կստանան»։ Հիշեցնենք՝ «Հայելի» ակումբում ասուլիսներից մեկի ժամանակ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ասել էր․ «Արդեն երկրորդ դեպքն է, որ հայ սակրավորը պայթում է հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա՝ ՀՀ ինքնիշխան տարածքում: Արդեն 9-րդ գումարման ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, պարզաբանելով ասածը, նորընտիր պատգամավոր Ղազարյանը նշել էր. «Հատվածը 2024 թվականից է, հետևի նկարում Սրբազանի քայլերթի կադրերն են: Այդ ժամանակ հանձնարարական էին տվել հայ սակրավորներին, որպեսզի այն տարածքները, որ հանձնվելու են Ադրբեջանին, նրանք ականազերծեն, նոր հանձնեն: Ու դիմում էի սակրավորներին, ասում՝ ձեր խնդիրը էդ տարածքները ականապատելն է, ոչ թե ականազերծելը, դուք իրավունք չունեք ապօրինի հրաման կատարելու: Ասում էի՝ եթե ձեզ հանձնարարում են թշնամու առաջ ճանապարհ բացել, որ նրանք գան, մեր երեխեքին սպանեն, դա թշնամություն է, իսկ թշնամություն անողը պետք է պատժվի: Իմաստը դա էր»: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
