«Երբ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, դա հի՞մք է էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար». Էդգար Ղազարյան
![]() Քննարկվում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Ընդդիմադիր Էդգար Ղազարյանը, դիմելով հիմնական զեկուցող, ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին, մասնավորապես ասաց. «Այն դեպքում, երբ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, կամ հայհոյում անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի մասնակիցներին, նման դեպքերը հի՞մք են էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար»: Ջուլհակյանն ասաց՝ 7-րդ, 8-րդ գումարման ԱԺ-ների ժամանակ, դրանից առաջ էլ, բազմաթիվ են եղել դեպքերը, երբ էթիկայի հանձնաժողովի կարիք զգացվել է. «Ինչո՞ւ չի ստեղծվել, որովհետև օրենսդրությունը սահմանում է, որ կոնկրետ հարցի վերաբերյալ պետք է ստեղծվի, այսինքն՝ այն չի եղել մշտապես գործող ու դա է եղել պատճառը, որ ճիշտ չէ»: Ղազարյանն արձագանքեց. «Բայց ես կոնկրետ դեպքեր վկայակոչեցի, էդ դեպքերի կապակցությամբ, ձեր ընկալումներում, պե՞տք է ստեղծվեր էթիկայի հանձնաժողով»: «Այո, այդ թվում այն դեպքերի հետ կապված, երբ ԱԺ պատգամավորը դիմում է միայն երկու խմբակցությունների պատգամավորներին»,- նշեց ՔՊ-ականը: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
