«Զելենսկին Ռուսաստանին այլ ընտրություն չի թողնում, քան շարունակել հատուկ ռազմական գործողությունը»․ Գալուզին
![]() Վլադիմիր Զելենսկու գործողությունները Մոսկվային ստիպում են շարունակել հատուկ ռազմական գործողությունը՝ մինչև դրա բոլոր նպատակների լիակատար իրականացումը։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Զելենսկուն խաղաղություն պետք չէ։ Հակամարտության շարունակությունը նրա և նրա շրջապատի համար իշխանությունը պահպանելու և կատարված հանցավոր արարքների համար պատասխանատվությունից խուսափելու միակ միջոցն է»,- ասել է նա։ «Այս պայմաններում մեզ այլ ընտրություն չի մնում, քան շարունակել ռազմական ճանապարհով հետևողականորեն լուծել Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնականացման խնդիրները, ինչպես նաև վերացնել նրա տարածքից բխող սպառնալիքները»։ «Մենք բանակցային գործընթացի դռները չենք փակում, սակայն գնդակը մեր դաշտում չէ»,- հավելել է Գալուզինը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
