Չինաստանում փոթորկի պատճառով ավելի քան 1 մլն մարդ է տարհանվել
819
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2026 թ., 13:29
![]() Արևելյան Չինաստան հասած հզոր «Դելֆին» փոթորկի պատճառով ավելի քան 1 միլիոն մարդ է տարհանվել, հայտնում են ասիական լրատվամիջոցները։ Ամենաշատ բնակիչներ տարհանվել են Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքից։ Նրանք տեղավորվել են 1,5 հազար ապաստարաններում։ Հաղորդվում է, որ առավոտյան «Դելֆին»-ը թուլացել է և ստացել արևադարձային փոթորկի կարգավիճակ։ Մինչ այդ այն դասակարգվում էր որպես թայֆուն։ Նախօրեին, երբ փոթորիկը հասել էր Չինաստանի տարածք, քամու պոռթկումների արագությունը հասել էր ժամում 150 կմ-ի։ Միևնույն ժամանակ, տեղական իշխանությունները պահպանել են եղանակային վտանգի բարձր՝ «նարնջագույն» մակարդակը և նախազգուշացրել են մինչև չորեքշաբթի հորդառատ անձրևների վտանգի մասին, որոնք կարող են հանգեցնել ջրհեղեղների։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
