«Եկեք ներողություն խնդրեք՝ հայ զինծառայողների մահը կամենալու համար». Վահագն Ալեքսանյան
![]() ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը, խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանին, ասաց. «Եկեք ներողություն խնդրեք՝ հայ զինծառայողների մահը կամենալու համար: Հարգելի՛ «Ուժեղ Հայաստան», էս խոսակցությունը չի փակվելու, ձեր շարքերում նստած ա մարդ, ով կամեցել է, ուղիղ տեքստով ասել է հայ զինծառայողների մահը»: Հիշեցնենք՝ 2 տարի առաջ «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ասել էր․ «Արդեն երկրորդ դեպքն է, որ հայ սակրավորը պայթում է հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա՝ ՀՀ ինքնիշխան տարածքում: Արդեն 9-րդ գումարման ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, պարզաբանելով ասածը, նորընտիր պատգամավոր Էդգար Ղազարյանը նշել էր. «Հատվածը 2024 թվականից է, հետևի նկարում Սրբազանի քայլերթի կադրերն են: Այդ ժամանակ հանձնարարական էին տվել հայ սակրավորներին, որպեսզի այն տարածքները, որ հանձնվելու են Ադրբեջանին, նրանք ականազերծեն, նոր հանձնեն: Ու դիմում էի սակրավորներին, ասում՝ ձեր խնդիրը էդ տարածքները ականապատելն է, ոչ թե ականազերծելը. դուք իրավունք չունեք ապօրինի հրաման կատարելու: Ասում էի՝ եթե ձեզ հանձնարարում են թշնամու առաջ ճանապարհ բացել, որ նրանք գան, մեր երեխեքին սպանեն, դա թշնամություն է, իսկ թշնամություն անողը պետք է պատժվի: Իմաստը դա էր»: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
