Քննարկվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը
![]() Խորհրդարանը քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: ԱԺ կանոնակարգի համաձայն, հանձնաժողովների նախագահների ու տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները: ԱԺ նախագահն ասաց, որ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը բաշխվել է այսպես. ութ հանձնաժողովների նախագահներ կառաջադրի ՔՊ-ն, երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, մեկը՝ «Հայաստան»-ը: Յոթ հանձնաժողովների նախագահների տեղակալներ կառաջադրի ՔՊ-ն, չորսը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, մեկը՝ «Հայաստան»-ը: Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի Պետական-իրավական հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի, Առողջապահության հարցերի, Աշխատանքի և բարեկեցության հարցերի ու Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում։ Խմբակցությունը փոխնախագահներ կառաջադրի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Արտաքին հարաբերությունների, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի, Առողջապահության հարցերի, Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովներում։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում, իսկ փոխնախագահներ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում։ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածու կառաջադրի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ նախագահի տեղակալ՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
