Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Մայիսի 1-ին Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ «Ռենշին» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առեւտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիր։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 210 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների եւ այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, EXPO սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների եւ գործարար ակտիվություն ծավալելու համար: Զբոսաշրջության նոր լոկացիա՝ այս վայրը կձեւափոխվի հյուրերի հետ շրջանցման ենթակա վայրից այցելության համար պարտադիր վայրի։ Ստացվում է, որ Սարյան 22 հասցեում գտնվող «ՀայՓոստ»-ի շենքի փոխարեն՝ Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում կստեղծվի մեծ համալիր շենք։ Հիշեցնենք, որ «Ռենշին» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հովանավորության ներքո։ Թեպետ ինքը՝ Գրիգորյանը չի հաստատում այդ լուրերը, սակայն «Ռենշին» ՍՊԸ-ի հետ պարբերաբար կնքած պայմանագրերը այլ բան են փաստում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
