«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
![]() ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չէի ուզում գրել, բայց այսօրվա կառավարության նիստը հունից հանեց։ Այս անգամ քննարկվում էր հարկային հարց։ Մի քստմնելի քննարկում։ Ֆինանսների նախարար Հովհաննիսյանն ինչ-որ ֆինանսական հարց էր քննարկում։ Խնդիր առաջացավ շրջանառության հարկի (շրջհարկ) գծով։ Իբր թե մուտքերը քիչ են։ Փաշինյանն, իր բնավորության համաձայն, ոգևորվեց ու վրա տվեց։ Թե բա չեք իմացել, այդ օրենքում, որն ընդունվել է մի քսան տարի առաջ, այսպիսի սխալ կա. եթե տնտեսվարողը փաստաթղթերով հիմնավորում է իր ծախսերը, ապա զեղչ է ստանում։ Այստեղից նա «եզրակացրեց», որ դրանով հենց օրենքով իբր թե այն խախտելու նախադեպ է ստեղծվում։ Հարց տվեց ՊԵԿ նախագահ Բադասյանին թե ի՞նչու է այդպես, ինչին վերջինս պատասխանեց, որ 2025թ հունվարի 1-ից այդ «թերությունը» վերացված է։ Պատասխանը վարչապետին չբավարարեց։ Նա սկսեց մեղմ ասած անհիմն «դատողություններ» անել շրջանառության հարկի սխալ լինելու շուրջ։ Թե բա 2018-ից ի վեր ինչո՞վ էիք զբաղված, ինչպես միշտ խոսեց ինստիտուցիոնալիզմից, ասաց, որ հարկային համակարգի միասնականությունը պետք է վերականգնել և վերջում որոշեց շրջանառության հարկն ընդհանրապես վերացնել։ Ոչ մի քննարկում, ոչ մի երկխոսություն, ոչ մի առարկություն այդ աննախադեպ սխալ ելույթին։ Ի՞նչ համար են պետնախարարներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ԲՏ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Լռե՞լու»։ Աղբյուրը` Հրանտ Բագրատյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
