Թբիլիսիում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը
856
Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ., 10:30
![]() Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ գտնվող Ռուսթավելի պողոտայում, «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները պատռել են Ռուսաստանի դրոշը։ «Ռուսթավի 2»-ի հաղորդմամբ՝ ցուցարարներից մեկն այրել է այն։ Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջարկած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Այն պարտավորեցնում է արտասահմանից ֆինանսավորման ավելի քան 20 տոկոս ստացող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել որպես «օտարերկրյա ուժի շահերը սպասարկող կազմակերպություն»: Մայիսի 1-ին նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ՝ 83 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
