«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
![]() Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կրիպտոարժույթների դաշտի կարգավորված չլինելու խնդրին՝ ընդգծելով, որ իներտ կեցվածքը վնասներ է բերում. «Կիրպտոարժույթը տեխնոլոգիական ապրանք է, ինչպիսին ժամանակին եղել է փողը: Ես վաղուց ասել եմ, որ պետք է էս հարցի հետ հարաբերվենք, կարգավորենք: Քրեական օրենսգրքում կամ այլ տեղերում կրիպտոարժույթ ենք գրում, բայց օրենսդրական կարգավորում ունե՞նք, թե դա ինչ կանոններով է աշխատում: Նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգի մեջ գրել ենք՝ կրիպտոարժույթ ունենաս, հայտարարագրես, բայց... Երբ ասում ենք՝ կրիպտոարժույթ, կողքը կա՛մ թմրանյութ ա, կա՛մ փողերի լվացում ա, կա՛մ էս, կա՛մ էն, իսկ սովորական փողով էդ ամեն ինչը չի արվո՞ւմ: Մենք պետք է ի վիճակի լինենք որոշումներ կայացնել: Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, ՀՀ պետական բոլոր ինստիտուտները խուճապային նամակներ են գրում՝ հեսա ամեն ինչ կքանդվի, պետք չի էդ մասին խոսել: Մեր երկրի տնտեսական համակարգում դա ի՞նչ է, մարդն իրավունք ունի՞ դա ունենալ, մեկը հաշվել ա՞՝ բյուջե ինչքան եկամուտ ենք թերհավաքագրում՝ կրիպտոարժույթների դաշտը չկարգավորելու պատճառով: Ակնկալում եմ, որ Կառավարությունն ու ԿԲ-ն էս ուղղությամբ աշխատանքներն արագացնեն»,- ասաց Փաշինյանը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
