Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
![]() Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրահանգով պաշտոնական նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողով՝ պարզաբանումներ պահանջելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների առթիվ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Նամակում նշվում է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակի ելույթը բացասական արձագանք է առաջացրել ռուսական հանրության շրջանում։ Այս կապակցությամբ կխնդրեի պարզաբանել, թե հիշյալ միջոցառմանը ում անունից է ելույթ ունեցել Հայաստանի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև տեղեկացնել, թե որքանով են նրա կողմից շարադրված գնահատականները համապատասխանում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններին և մեր ժողովուրդների միջև բարեկամության դարավոր կապերին»,- ասված է նամակում: |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
