Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

«Կրեմլը Հայաստանից 102-րդ ռազմաբազայի դուրսբերման պահանջ չի ստացել»․ Պեսկով

573
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ., 14:24
«Կրեմլը Հայաստանից 102-րդ ռազմաբազայի դուրսբերման պահանջ չի ստացել»․ Պեսկով

Ռուսական կողմը Հայաստանի ղեկավարությունից ահազանգ չի ստացել երկրից իր սահմանապահներին, ինչպես նաև 102-րդ ռազմաբազան դուրս բերելու մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ «Այդ կապակցությամբ որևէ ազդանշան չի եղել»,-ասել է նա՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական հենակետերը Տավուշից դուրս բերելու մասին հայտարարությունը: