«Ցեղասպանված հուշարձաններ». կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում
![]() Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով լուսանկարների ցուցադրությունը։ 19-20-րդ դարերում Թուրքիայի կողմից հայ բնակչության բնաջնջումն ուղեկցվում էր հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունների շարքով։ Ցեղասպանված հայկական հուշարձանները հիշեցնում են հայության նկատմամբ կատարված վայրագությունների, զանգվածային սպանությունների և կոտորածների մասին։ Այդ հուշարձանները, որոնց զգալի մասն արդեն վերացման եզրին է գտնվում, պարզ ապացույցն է ժողովրդի նկատմամբ ատելության, անհանդուրժողականության հետևանքների մասին։ Ցուցադրության շրջանակում ներկայացվելու են Արևմտյան Հայաստանի Անի, Վան, Խծկոնք, Հոռոմոս և այլ բնակավայրերի հուշարձանների լուսանկարներ՝ արված 20-րդ դարասկզբին, որոնք կհամադրվեն լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերյանի նույն հուշարձանների վերջին տարիներին արված լուսանկարներով։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
