Թբիլիսիում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ
1018
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ., 11:30
![]() Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիում ապրիլի 16-ի երեկոյան խորհրդարանի շենքի դիմաց անցկացված հանրահավաքի ժամանակ 11 մարդու են ձերբակալել, հայտնել է նախարարությունը։ Նշվում է, որ ակցիայի մասնակիցները ծանր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, այդ թվում՝ քարեր և շշեր։ Տուժել է ոստիկանության 1 աշխատակից, վնասվել է նախարարությանը պատկանող ավտոմեքենան։ Մեկ օր առաջ ակցիայի 14 մասնակից էր ձերբակալվել։ Դեպքի վայրում արված կադրերում երևում է՝ ինչպես է ոստիկանությունը բիրտ ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ՝ ոմանց պատճառելով մարմնական վնասվածքներ։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
