Երևան`   +30 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

Ջերմաստիճանը կբարձրանա

176
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ., 08:24
Ջերմաստիճանը կբարձրանա

Երևան քաղաքում՝

Ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 27.7°C (1957թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -4.3°C (1980թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 12.3°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։