Թբիլիսիում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև
1095
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ., 00:18
![]() Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ դուրս եկած ցուցարարների և ոստիկանության միջև։ Ինչպես տեղական ԶԼՄ-ներին հայտնել է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Թեյմուրազ Կուպատաձեն, չորս մարդ ձերբակալվել է։ Նա չի մանրամասնել, թե ինչ հոդվածով են բերման ենթարկվել ցուցարարները։ Վրացական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ վեց անձ է բերման ենթարկվել։ Վրաստանի ՄԻՊ Լևան Իոսելիանին կոչ է արել ոստիկանությանը՝ չմիջամտել Թբիլիսիի խորհրդարանի մոտ «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ բողոքի խաղաղ ցույցին։ «Հանրային պաշտպանը կոչ է անում Վրաստանի ՆԳՆ-ին՝ չմիջամտել հանդիպման մասնակիցներին՝ օգտվելու սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
