Երևան`   +30 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2026 թ.

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղակայվել են հատուկ ջոկատայիններ

914
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ., 23:54
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղակայվել են հատուկ ջոկատայիններ

Թբիլիսիում իրավիճակն ավելի է սրանում՝ կապված Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման հետ։ Երկուշաբթի՝ ապրիլի 15-ի երեկոյան հարյուրավոր ոստիկաններ, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ, տեղակայվել են խորհրդարանի շենքի հարակից փողոցներում։
Իրավապահները ցուցարարներին կոչ են անում ցրվել՝ հակառակ դեպքում ուժ կիրառելու սպառնալիքով։ Խորհրդարանի շենքի մոտ ջրցաններ են հայտնվել: Այսօր ցերեկն օրինագիծը ծեծկռտուքի պատճառ էր հանդիսացել վրացի խորհրդարանականների միջև: