Վրաստանի նախագահն իշխող կուսակցությանն անվանել է «ռուսական երազանք»
![]() Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն անվանել է «ռուսական երազանք»։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ ինքը երկար ժամանակ Վրաստանի կառավարությանը ռուսամետ չէր անվանում, քանի որ նախագահության ինստիտուտը ենթադրում է չեզոքություն, և նման գնահատականը կարող է խանգարել հանրապետության եվրոպական ուղուն։ Սակայն այժմ երկիրը գտնվում է մի փուլում, երբ անհրաժեշտ է փրկել եվրոպական այս ուղին, կարծում է քաղաքական գործիչը։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ իշխող կուսակցությունն անօրինական որոշումներ է կայացնում։ Նրա կարծիքով, միայն Ռուսաստանը կարող է շահել օտարերկրյա գործակալների մասին օրինագծից, որը «Վրացական երազանքը» ներկայացրել է խորհրդարան ապրիլի սկզբին։ Սա պառակտեց վրաց հասարակությունը, նշել է նախագահը։ Ավելի վաղ Զուրաբիշվիլին խոստովանել էր, որ Ռուսաստանը միշտ թշնամի է համարել։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
