«ՀՀ-ում 400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը». Վահե Դավթյան
![]() Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Վահե Դավթյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Պարզվում է, որ թմբկահարվող 8,7% տնտեսական աճի հետ մեկտեղ 2023թ. Հայաստանում էապես աճել է մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը: Մասնավորապես, 3600 ԱՄՆ դոլարից այն հասել է 4000 դոլարի: Պարզ ասած՝ 400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը: Խնդիրը, թերևս, նրանում է, որ Հայաստանում շարունակվում է «երրորդ աշխարհի» երկրի տնտեսական քաղաքականություն իրականացվել՝ խարսխված առավելապես առևտի ու ծառայությունների վրա՝ առանց հեռահար ռազմավարական նպատակների, առանց արդյունաբերական հզորությունների ստեղծման ու շուկայի ընդլայնման հեռանկարի (սրա պատճառով է, ի դեպ, որ վերջին տարիներին Հայաստանում կոնվենցիոնալ՝ մեծ էներգետիկան փորձում են փոխարինել փոքրով):
Ընդ որում, բացասական դինամիկա է դրսևորովել հանքագործական արդյունաբերություն ու բացահանքերի շահագործման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում: Այսպիսի«առնեմ-ծախեմ» մոդելի գերակայության պայմաններում լիովին տրամաբանական է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում չի իրականացվել որևէ լուրջ ներդրումային ծրագիր, կյանքի չի կոչվել որևէ էական ենթակառուցվածքային նախագիծ: Գնալով ավելի ու ավելի համեստ հավելյալ արժեք ստեղծող հայաստանյան տնտեսության համար միակ այլընտրանքը պարտքի ավելացումն է՝ իրենից բխող բոլոր անվտանգային ու սոցիալական ռիսկերով»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
