«Ոսկեպարի եկեղեցու ճակատագիրը սահմանազատման դեպքում մնում է անհայտ»․ Քորթոշյան
![]() Պատմաբաններն ու փորձագետներն էլ հայտարարում են, որ այդ տարածքները թշնամուն զիջելը կվտանգի ամբողջ Հայաստանը, քանի որ Հայաստանն արտաքին աշխարհին կապող ճանապարհը հայտնվում է թշնամու հսկողության ներքո, ավելին՝ այդ տարածքներում կան բազմաթիվ հուշարձաններ, որոնք փաստում են, որ դրանք պատմականորեն հայկական տարածքներ են եղել։ 168.am-ի հետ զրույցում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն ասել է, որ սահմանին գտնվող՝ 7-րդ դարի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին ամենանշանավոր հուշարձաններից է։ Նա վստահեցրեց, որ չի հավատում Ադրբեջանի խաղաղասիրությանը։ Եվ եթե Ադրբեջանն իրականում խաղաղության գնար և սահմանազատում տեղի ունենար, Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնային խորհրդային սահմաններին, որտեղ այդ չորս գյուղերը վերադարձվելու էին Ադրբեջանին, թեպետ ամբողջ Մեծ Հայքի տարածքը պատմական Հայաստան է։ Այս ամենը Եվրոխորհրդարանի մի քանի բանաձևերում արձանագրված է։ Եթե այս հարաբերությունների միջնորդը Եվրոպան է, պետք է ստեղծի երաշխիքներ՝ նաև հաշվի առնելով եվրոպական արժեքները, որ այդ տարածքներում գտնվող հայկական հուշարձանները պետք է պահպանվեն։ Վերին Ոսկեպարի տարածքում հիմնական հուշարձանները՝ եկեղեցիները, խաչքարերով գերեզմանոցները, բերդերն ավելի հին են։ Կա մեկ մահմեդական հուշարձան՝ գերեզմանոց, որը 19-րդ դարի է, բայց բոլոր հուշարձանները, որոնք գտնվում են այնտեղ, բոլորն անվնաս վիճակում են, իսկ Արծվաշենում, որը 90-ականներից թշնամու հսկողության տակ է՝ թշնամին որևէ հայկական հուշարձան չի թողել»,- եզրափակեց Րաֆֆի Քորթոշյանը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
