Ռուսաստանը Ղազախստանից բենզին է խնդրում
![]() Ռուսաստանը Ղազախստանին խնդրել է «պատրաստ լինել 100 հազար տոննա բենզին մատակարարել իրեն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների և ծառայության ընդհատումների պատճառով դեֆիցիտի դեպքում»: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Լրատվականի աղբյուրներից մեկն ասել է, որ Ռուսաստանի համար պաշարներն օգտագործելու գործարքն արդեն համաձայնեցված է։ Աղբյուրների համաձայն՝ Մոսկվան Ղազախստանին խնդրել է 100 հազար տոննա բենզինի վթարային պաշար ստեղծել՝ պատրաստ Ռուսաստան առաքելու համար։ Ղազախստանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներն այս հարցում որևէ մեկնաբանություն չեն տվել, նշում է Reuters-ը։ Երկրի ներսում վառելիքի պակասը կանխելու համար Ռուսաստանը մարտի 1-ից վեց ամսով արգելք է դրել բենզինի արտահանման վրա, սակայն այդ արգելքը չի տարածվում ԵԱՏՄ-ի գործընկերների, ինչպես նաև այն երկրների վրա, որոնց հետ կնքվել են միջկառավարական համաձայնագրեր։ Սակայն, ըստ առևտրականների, եթե իրավիճակը վատթարանա, ապա արգելքը կարող է ընդլայնվել։ Այսպես, Reuters-ի աղբյուրներից մեկի համաձայն, «մայիսին Ռուսաստանը կարող է բավարար բենզին չունենալ ներքին շուկայի համար, ուստի կա արտահանումը նույնիսկ ԵԱՏՄ-ի ներսում կասեցնելու վտանգ»։ Դեֆիցիտի պատճառ է դարձել բենզինի արդյունահանման կրճատումը Ռուսաստանում նավթավերամշակման գործարաններին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մի քանի հաջող հարվածներից հետո: Մարտի երեք շաբաթվա ընթացքում ռուսական նավթավերամշակման գործարանները 10%-ով կրճատել են շարժիչային վառելիքի արտադրության ծավալները։ Օրսկ քաղաքի մեկ այլ նավթավերամշակման գործարան ապրիլի 7-ին ջրհեղեղի պատճառով դադարեցրել է արտադրությունը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
