Իսրայելը զորքերը դուրս է բերում Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսից
![]() Իսրայելի պաշտպանության բանակը կիրակի օրը՝ ապրիլի 7-ին, հայտարարել է, որ իր զորքերը դուրս է բերել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքից, որը համարվում է իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման կարևոր բազան։ «98-րդ դիվիզիան ավարտել է իր առաքելությունը Խան Յունիսում»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ, որը մեջբերում է dpa-ն: Իսրայելական զորքերը լքել են Գազայի հատվածը «վերականգնվելու և հետագա գործողություններին պատրաստվելու համար», պարզաբանում է բանակի հրամանատարությունը։ Այնուամենայնիվ, հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի «զգալի ուժեր» մնում են Գազայի հատվածում, որոնք «կպահպանեն իսրայելական բանակի գործողությունների ազատությունը և հետախուզական տվյալների հիման վրա ճշգրիտ գործողություններ իրականացնելու կարողությունը»: Արդյո՞ք Խան Յունիսից զորքերի դուրսբերումը «կարևոր շրջադարձ» է նշանակում Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում, թե՞ դա նոր միջանկյալ քայլ է Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում հնարավոր գործողության ուղղությամբ, այս պահին մնում է անհասկանալի, նշում է dpa գործակալությունը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
