«Ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել»․ Նիկոլ Փաշինյան
![]() Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով հայկական ապրանքներից շատերի՝ ստանդարտներին չհամապատասխանելու մասին, ասել է․ «Մեզ ասում են՝ կառավարությո՛ւն, գնա համաշխարհային շուկաները բացի հայկական արտադրանքի համար, սակայն Հայաստանի ապրանքների համար փակ շուկաներ շատ քիչ կան, այլ բան է, թե մեր ապրանքների ո՞ր հատվածն է համապատասխանում միջազգային ստանդարտներին և մրցունա՞կ են շուկայում։ Այսօր մեր շուկայում սննդամթերքից սկսած ունենք իրավիճակ, երբ վաճառվում են որակի ստանդարտի հետ կապված մեծ հարցեր ունեցող ապրանքներ, կարևոր է՝ ապահովենք ստանդարտին համապատասխանություն»,- ասել է Փաշինյանը՝ շուկայում ապրանքների ստանդարտների սահմանման, ապրանքների որակի բարձրացման պարագայում կանխատեսելով հնարավոր գնաճ։ «Ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել: Եթե չլիներ եվրոպական շուկա արտահանելու թեման, կասեինք՝ ստանդարտը մեր ինչի՞ն է պետք, խմենք, մեռնենք, պրծնենք: Բարեկեցության աստիճանի բարձրացումը նշանակում է կյանքի թանկացում»,- հավելելէ նա: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
