«Սա պետական կառույց է, ես առաջնորդվում եմ կառավարության որոշումով»․ Վարդան Մկրտչյան
![]() Այսօր «Գոյ» թատրոնի դերասանական կազմը բողոքի ակցիա էր կազմակերպել՝ պահանջելով բացել թատրոնի դուռը, որը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ վերակազմակերպումից հետո տնօրինությունը փակել է՝ «Գոյ»-ի դերասաններին պարադրելով թատրոն մտնել սահմանված անցագրերով՝ Սունդուկյանի անվան թատրոնի մուտքից։ Սունդուկյանի տնօրեն Վարդան Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Ես առաջնորդվում եմ կառավարության որոշումով։ Կա պետռեգիստրի համապատասխան փաստաթուղթ, կադաստրի վկայական, վերակազմակերպումից հետո այս ամբողջի պատասխանատվությունը կրում եմ ես: «Գոյ»-ի տարածքը պատկանում է Սունդուկյան թատրոնին, և այն վերադարձվել է, տեղադրվել են կամերաներ ու դուռը փակվել է, սա պետական կառույց է, որտեղ բոլորն ունեն նույն իրավունքները և՛ «Գոյ»-ի, և՛ Սունդուկյանի աշխատակցիները, բոլորը թատրոն են մտնում անցաթղթով, իրենք էլ պետք է անցնեն անցաթղթով»,- ասել է Վարդան Մկրտչյանը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ «Գոյ» թատրոնը չի փակվել, այլ վերակազմակերպվել է, և Սունդուկյանի կազմում ստեղծագործելու համար դերասանները ոչ մի խնդիր չունեն։ |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
