Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

Սունդուկյանի թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ»-ի մուտքի դուռը

552
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 22:06
Սունդուկյանի թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ»-ի մուտքի դուռը

«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել․ «Ինչպես հայտնի է, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է թատրոնի բնականոն աշխատանքներին։
Վաղը՝ ապրիլի 2-ին, ժամը12։00-ին «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ, որից հետո կտրվի մամուլի ասուլիս, ուստի հրավիրում ենք լրագրողներին ներկա գտնվելու վերոնշյալ թեմայով ասուլիսին»,- ասվում է հաղորդագրության մեջ։