Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ մեքենաների ներմուծման համար վճարման նոր կանոնները
![]() Ապրիլի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման վճարման չափի հաշվարկման նոր կարգը: Այժմ ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման հետևանքով չվճարված հարկերն ու վճարները հաշվի կառնվեն օգտահանման վճարի կազմում: Որոշումը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք Ռուսաստան են ներկրում ԵԱՏՄ երկրներում մաքսազերծված տրանսպորտային միջոցները, և նրանց համար, ովքեր Ռուսաստանում անցնում են այդ ընթացակարգը բոլոր անհրաժեշտ հարկերի և տուրքերի վճարմամբ, նշել է ՌԴ կառավարությունը։ Այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք ԵԱՏՄ երկրներից մեքենաներ են ներմուծում անմիջապես Ռուսաստանում մաքսազերծման ընթացակարգով, ոչինչ չի փոխվի։ Բացի այդ, այժմ ԵԱՏՄ երկրներից ներկրվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների մաքսազերծման ընթացակարգը պետք է պարտադիր իրականացվի Ռուսաստանում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
