ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է ձերբակալել Ուկրաինայի ԱԱԾ-ի ղեկավարին
![]() Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայի իշխանություններին է փոխանցել «Ահաբեկչական պայթյունների դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի» (ICBT) և «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի» (ICFT) շրջանակներում անհապաղ ձերբակալելու և արտահանձնելու պահանջները բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել ահաբեկչություններում, այդ թվում՝ մարտի 22-ին Crocus City Hall-ում կատարված հարձակմանը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ առանձին նշվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի անունը, ով խոստովանել է, որ Ուկրաինան կազմակերպել է Ղրիմի կամրջի վրա պայթյունը։ Ի թիվս այլ ահաբեկչությունների, ռուսական գերատեսչությունը նշել է պայթուցիկ սարքերի օգտագործումը, որը հանգեցրել է լրագրող Դարիա Դուգինայի և ռազմական հրամանատար Մաքսիմ Ֆոմինի (Վլադլեն Թաթարսկիի) մահվանը, գրող Զախար Պրիլեպինի ծանր վնասվածքին և նրա վարորդ Ալեքսանդր Շուբինի մահվանը, Ղրիմի կամրջի պայթյունի հետևանքով 5 մարդու մահվանը և 42 մարդու վիրավորմանը: Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է «անհապաղ դադարեցնել ցանկացած աջակցություն ահաբեկչական գործողություններին, հանձնել մեղավորներին և փոխհատուցել տուժածներին պատճառված վնասի համար»։ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Կիևի կողմից հակաահաբեկչական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտումը կհանգեցնի նրա միջազգային իրավական պատասխանատվության։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
