Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Իրանը ներկայացրել է իր նոր՝ «Գազա» անօդաչու մարտական սարքը»․ Գարիկ Քեռյան

1025
Կիրակի, 31 մարտի, 2024 թ., 16:24
«Իրանը ներկայացրել է իր նոր՝ «Գազա» անօդաչու մարտական սարքը»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանը ներկայացրել է իր նոր «Գազա» անօդաչու մարտական սարքը:
Նշվում է, որ այն կարող է կրել մինչև 13 ռումբ և հագեցած է տուրբոռեակտիվ շարժիչով, որի շնորհիվ անօդաչու թռչող սարքի հեռահարությունը կարող է հասնել 2000 կմ-ի։ Հետաքրքիր և ֆանտաստիկ, անբացատրելի մի իրողություն: 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո չորս տասնամյակ շարունակ երկիրը արևմտյան խստագույն պատժամիջոցների տակ է: Թվում է, թե տեխնիկական, առավել ևս ռազմատեխնիկական առաջընթացը պետք է, որ կանգնած ու քարացած լինի: Բայց պարզվում է լրիվ այլ իրավիճակ է, իրանական ռազմաարդյունաբերությունը առաջ է անցել և նման արդյունքներ ունի: Արևմտյան ստրատեգները պատերազմը ավարտելու ջանքերի փոխարեն ամեն օր պատժամիջոցների նոր փաթեթներ են ընդունում, մինչդեռ հազարավոր երւտասարդ ռուսներ և ուկրաինացիներ դեռ չապրած հեռանում են կյանքից: Հումանիստական մտածողությունը դուրս է մղվել քաղաքական գործիչների ուղեղից: Մի բան պարզ է, պատժամիջոցներով կանգնեցնել Պուտինին հնարավոր չէ, դա ցնորք է: Մնում է ելնել պատժամիջոցների քաղաքականության նախորդ պատմության փորձից և արևմտյան դեմոկրատիան փրկելու փոխարեն, փրկել երիտասարդ կյանքերը, քանի դեռ ուշ չէ»։

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան