Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Միջուկային էներգետիկայի հարցում Հայաստանի նկատմամբ փորձում են կիրառել Լիտվայի փորձը»․ Վահե Դավթյան

981
Շաբաթ, 30 մարտի, 2024 թ., 16:48
«Միջուկային էներգետիկայի հարցում Հայաստանի նկատմամբ փորձում են կիրառել Լիտվայի փորձը»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջուկային էներգետիկայի հարցում Հայաստանի նկատմամբ փորձում են կիրառել Լիտվայի փորձը: Բացասական փորձը:
Դեռևս 2000-ականների սկզբին ԵՄ-ն ջանք ու եռանդ չէր խնայում համոզելու Լիտվային հրաժարվել երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտի՝ Ինգալիի ԱԷԿ-ի շահագործումից՝ դրա դիմաց խոստանալով նոր, ավելի արդյունավետ ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ միջոցներ տրամադրել:
Ընդունելով այդ պայմանները և կոնսերվացնելով Ինգալիի ԱԷԿ-ը՝ Լիտվան ոչ միայն չստացավ որևէ ներդրում նոր ԱԷԿ-ի կառուցման համար, այլ հայտնվեց էներգետիկ անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ՝ ստիպված լինելով այլևս հանդես գալ որպես էլեկտրաէներգիա ներկրող: Սկզբում ներկրումն իրականցվում էր «ԲՌԷԼԼ» էներգաօղակի շրջանակներում (Բելառուս, Ռուսաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա), որի աշխատանքի դադարեցման մասին Բալթյան երկրները հայտարարեցին 2022թ. Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո: Արդյունքում Լիտվան ստիպված է այսօր բավականին թանկ էլեկտրաէներգիա ներկրել Սկանդիվավիայից, մասնավորապես՝ Շվեդիայից, ու վաճառել այն երկրի ներսում սոցիալ-տնտեսական ցուցանիշներին ընդհանրապես չհամապատասխանող սաակգներով: Դա, իր հերթին, հանգեցնում է Լիտվայում կյանքի աննախադեպ թանկացմանը, ինչի հետևանքներից է առանց այդ էլ վաղուց սկսված արտագաղթի խորացումը:
Իսկ հիմա ամենահետաքրքիրը:
Մարտին Լիտվան ընդունեց «Էներգետիկ ռազմավարություն - 2050» փաստաթուղթը: Դժվար չէ կռահել, որ դրանում որևէ խոսք չկա մեծ հոզորության ատոմակայանի կառուցման մասին: Դրա փոխարեն հայտարարվում է մինչև 2050թ. մոդուլային՝ փոքր հզորության ատոմակայանի կառուցման նպատակի մասին:
Գրեթե նույն մոդելը Արևմուտքը փորձում է կյանքի կոչել Հայաստանում՝ առաջ մղելով մոդուլային կայանի կառուցման խիստ կասկածելի ու մշուշոտ ռազմավարությունը:
Ընդ որում հատկանշական է, որ ոչ ԱՄՆ-ում, ոչ ԵՄ-ում մոդուլային կայաններ չեն շահագործվում: Այս պահի դրությամբ միայն Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մեկական մոդուլային ռեակտորներ, որոնք շահագործվում են կհիմնականում որպես դժվար հասանելի բնակավայրերը էլեկտրաէներգիայով ապահովելու միջոց:
Հայաստանի նկատմամբ իրականացվող աշխարհաքաղաքական էքսպանսիան իր դրսևորումն է ստանալու նաև էներգետիկ համակարգում, երբ հրաժարվելով կոնվենցիոնալ հզորության ատոմակայան կառուցելուց՝ ստիպված ենք լինելու էլեկտրաէներգիա ներկրել արտաքին շուկաներից: Հաշվի առնելով մեր շուջ տեղի ունեցող գեոտնտեսական զարագցումները՝ կարող ենք կանխատեսել, որ մատակարարների դերում կարող են հանդես գալ իրենց էլեկտրաէներգետիկ համակարգերը դինամիկորեն զարգացնող Թուրքիան ու Ադրբեջանը:
Մեզ էլ, ինչպես միշտ, կոնֆետի թուղթ ցույց կտան: Օրինակ՝ Սև ծովի հատակով անցկացվող Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա-Հունգարիա էլեկտրահաղորդման գծին միանալու հնարավորության մասին հայտարարությունների տեսքով:
Սա է սցենարը:
Սցենար, որը դեռևս կարել է բեկել»։

Աղբյուրը`   Վահե Դավթյան