Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
![]() Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնող անձանց հավաքագրել են «Խորասանի ձայնը» Telegram ալիքի միջոցով։ Այն պատկանում է «Իսլամական պետության» աֆղանական թևին և աշխատում է Տաջիկստանի լսարանի համար։ Այս մասին РИА Новости-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: «Դիտարկվել են կոնկրետ անձի վերաբերյալ նյութեր։ Այնտեղ առկա է մեր գործընկերների տեղեկանքը, որտեղ գրված է, որ նա գրանցվել է Telegram ալիքում, որտեղ մարդկանց հավաքագրել են ահաբեկչություններ իրականացնելու համար։ Բացի այդ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ նույն Telegram ալիքում հավաքագրվել են Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները։ Սա «Sadoi Khuroson» («Խորասանի ձայն») Telegram ալիքն է»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Գործակալությունը նշում է, որ 2023 թվականի հոկտեմբերին ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր Աֆղանստանում «անկայունության գոտու» ստեղծման գործում ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների մասնակցության մասին։ Այդ ժամանակ նա ասել էր, որ արգելված «Վիլայաթ Խորասանը» մեծացնում է ներուժը, ինչը ժամանակի ընթացքում թույլ կտա նրան անցնել Աֆղանստանի սահմաններից դուրս ահաբեկչությունների իրականացմանը։ |

Մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր
2511:00
«Մահվան հանգամանքները ՔԿ-ն չի հրապարակում»․ Ոսկան Սարգսյան
3510:54
Այս անգամ ձեռնաշղթաները Գագիկ Ծառուկյանի հագով էին (տեսանյութ)
4110:42
«Այս հիստերիկ խուլիգանի պահվածքին նայեք»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
8810:24
«Թունդ նիկոլականն աշխատավոր մարդկանց սպառնում է նստեցնել»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
9509:18
ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. «Ժողովուրդ»
10409:12
