Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչության հետևանքով տուժածներից մեկը

612
Չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ., 16:18
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչության հետևանքով տուժածներից մեկը

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչության հետևանքով տուժածներից մեկը, հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Ցավոք, տուժածներից մեկը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, մահացել է։ Բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ»,- ասել է նա։

Նախարարը նաև հայտնել է, որ հիվանդանոցներում բուժում է ստանում ահաբեկչության հետևանքով տուժած 80 անձ:

Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 140 մարդ։