«Crocus-ի վրա հարձակվողների նկատմամբ մահապատիժ չի կարելի կիրառել»․ Ռուսաստանի Դաշնային խորհուրդ
![]() Ռուսաստանի գործող օրենքները թույլ չեն տալիս մահապատժի կիրառում ահաբեկչության հետ կապված հոդվածներով դատապարտվածների համար, նույնիսկ եթե մորատորիում չլիներ։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը։ «Թելեգրամ»-ի իր ալիքում նա նշել է մահապատժի շուրջ աճող բանավեճը, որի մասնակիցները «համոզում են, որ ահաբեկիչներին և մանկապիղծներին պետք է մահապատժի ենթարկել, և ժողովուրդը կաջակցի դրան, խնդիրը միայն Սահմանադրական դատարանն է»։ Միևնույն ժամանակ, ինչպես գրում է Կլիշասը, ահաբեկչությունների (քրեական օրենսգրքի 205-րդ հոդված) և անչափահասների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ քրեական գործերը (131-րդ հոդվածի 3-5-րդ մասեր, 132-րդ հոդվածի 3-5-րդ մասեր, քրեական օրենսգրքի 134-րդ հոդվածներ) չեն կարող քննվել ատենակալների կողմից։ Այդ հանցագործությունների համար նախատեսված առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
