«Թե ինչ է լինելու ատոմակայանի հետ, որոշելու է հայկական կողմը». «Ռոսատոմ Սերվիս»-ի տնօրեն
![]() Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի երկարաձգումը հնարավոր է նաև 2036 թվականից հետո, Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակում «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցին ի պատասխան ասել է ̀«Ռուսատոմ սերվիսի» («Ռոսատոմ» պետկորպորացիայի վերանորոգման-շահագործման ձեռնարկություն) գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը։ Նրա խոսքով՝ 2036 թվականից հետո կայանի հետ թե ինչ կլինի, հայկական կողմը կորոշի։ Կան մի քանի սցենարներ, այն կարող է դադարեցվել, շահագործումից հանելու աշխատանքներ են սկսվել: «Մյուս կողմից, հայկական կողմը կարող է որոշել մշակել նաև նոր ժամանակաշրջան: Ռուսաստանում նման օրինակներ կան՝ Նովովորոնեժի և Կոլյան բլոկները երկարացվել են (ծառայության ժամկետը) մինչև 60 տարի: Հայկական կայանը, եթե չեմ սխալվում, 50 տարեկան է։ Վորոնեժի և Կոլյան բլոկների մի մասում աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետի նոր երկարաձգման ուղղությամբ»,-ասել է Սալկովը։ Հետազոտությունը, նրա խոսքով, պետք է պատասխանի այն հարցին, թե դեռ կա՞ նման ռեսուրս, թե՞ ոչ։ Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն՝ հիմնվելով հետազոտության արդյունքների վրա: Իր հերթին Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ասել է, որ նման սցենար դեռևս չի դիտարկվում, և Հայաստանը կհասցնի նոր բլոկ կառուցել մինչև այդ ժամանակաշրջանը: «Բայց, իհարկե, մենք կարող ենք կայանի ռեսուրսը երկարացնել գլխավոր կոնստրուկտորի օգնությամբ: Իսկ հիմա, նախնական գնահատականներով, կայանի ռեսուրսը գնահատվել է մինչև 2039 թվականը: Այսինքն, դրանք բոլոր այն անփոխարինելի տարրերն են, որոնց համար կա հիմնավորում, որ իրենք մինչև այս տարի կարող են աշխատել»,- ասել է Մարտիրոսյանը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
