Crocus-ի ահաբեկչության մեջ մեղադրվողներից երկուսը հրահանգներ են ստացել Թուրքիայում
709
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 11:06
![]() Crocus City Hall-ի ահաբեկչության մեջ մեղադրվողներից երկուսը հրահանգներ են ստացել Թուրքիայում: Այս մասին «Известия»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը: Ահաբեկչության մյուս մասնակիցներին գտել և հավաքագրել են արդեն Ռուսաստանի տարածքում, հավելել է աղբյուրը: «Հետաքննության նախնական տվյալները ցույց են տալիս, որ Crocus City Hall-ի ահաբեկչության կատարողները ծանոթացել են մոտ 3-4 շաբաթ առաջ և մինչ այդ հանրային տիրույթում, սոցիալական ցանցերում չեն թողել արմատական իսլամիստական խմբավորումների հետ իրենց կապերի որևէ ապացույց։ Ամենայն հավանականությամբ, մենք գործ ունենք պատահական կատարողների հետ, որոնք փողի պակաս ունեն և արմատականացվել են իրենց կուրատորի կողմից»,-ասել է պարբերականի զրուցակիցը: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
