Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Դանակահարություն՝ Հրազդանի կիրճում. կասկածյալը Սեյրան Սարոյանի ազգականն է

296
Ուրբաթ, 22 մարտի, 2024 թ., 10:30
Դանակահարություն՝ Հրազդանի կիրճում. կասկածյալը Սեյրան Սարոյանի ազգականն է

Երեկ՝ մարտի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում հայտնի «Բենեդիկտ» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունեցել, կա դանակահարված քաղաքացի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարեկներն ու ոստիկանները ռեստորանի ներսում և դրսում հայտնաբերել են արնանման հետքեր, մի քանի հոգու տեղափոխել բաժին: Այդ ընթացքում «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախոտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Պարզվում է, որ քաղաքացին տեղափոխվել է նշված վայրից: Վիրավորը Հայաստանի և Ուկրաինային Հանրապետության քաղաքացի, Վաղարշապատ քաղաքի բնակիչ 33-ամյա Արամ Սարգսյանն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունից առաջ «Բենեդիկտ» ռեստորանում նշելիս են եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ, երջանկահիշատակ Սեյրան Սարոյանի որդու կնոջ ծննդյան արարողությունը, որին մասնակցելիս է եղել նաև հիվանդանոց տեղափոխվածը, ով աշխատում է Էջմիծանում հայտնի գինու, կոնյակի գործարանում, և արարողության ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել, որը այնուհետև շարունակվել է դրսում, որտեղ էլ դանակի մի քանի հարվածներ են հասցրել Ա․ Սարգսյանին: Ենթադրյալ դանակահարողի ինքնությունը պարզվել է. նա Ս․ Սարոյանի ազգականներից է, ում որոնում են։