Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

Ռուսաստանը հրթիռային զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային

680
Ուրբաթ, 22 մարտի, 2024 թ., 09:54
Ռուսաստանը հրթիռային զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային

Մարտի 22-ի վաղ առավոտյան Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Խարկովում 15 պայթյուն է հնչել։ Այս մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը: «Քաղաքն ամբողջությամբ զրկվել է էլեկտրականությունից»,- նշել է նա։
Բացի այդ, Խարկովի մարզում և շրջակայքում ինտերնետ կապի լուրջ խափանումներ են առաջացել։ Ուկրաինայի մեկ այլ խոշոր քաղաք՝ Դնեպրը, նույնպես մնացել է առանց էլեկտրականության։ Պայթյուններ են որոտացել նաև Կիևի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Սումիի և Լվովի մարզերում։