«Լուկօյլ»-ը բենզին կներկրի
![]() «Լուկօյլ» ընկերությունը կանգնած է գազալցակայանների սեփական ցանցը բենզինով մատակարարելու խնդրի առաջ և փնտրում է Բելառուսից բենզին մատակարարելու հնարավորություն։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով իրենց աղբյուրներին։ Խոսքն ամսական 30-50 հազար տոննա ծավալների մասին է։ «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարաններում (Նիժնի Նովգորոդ և Վոլգոգրադ) մի շարք միջադեպերից հետո ընկերությունը հզորության պակաս է զգում: Բելառուսից վառելիքի մատակարարման տևողությունը կախված կլինի Նիժնի Նովգորոդի նավթավերամշակման գործարանի վերանորոգման ժամկետներից, ինչպես նաև ռուսական վառելիքի շուկայում ընդհանուր իրավիճակից»,- պարզաբանում է «Նեֆտեգազոխիմիան»: Ավելի վաղ, հեռուստաալիքի տվյալներով, Նիժնի Նովգորոդի նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած վթարից և Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի վրա հարձակումից հետո Lukoil-ն արդեն գնահատել էր 700-800 հազար տոննա բենզինի պակաս մինչև 2024 թվականի վերջը։ Միաժամանակ, մասնագետների կարծիքով, խնդիրը կսրվի, եթե Կստովոյի նավթավերամշակման գործարանի կատալիտիկ կրեկինգի ագրեգատի վերանորոգումը հետաձգվի։ Ընկերությունը դիտարկել է այս խնդրի լուծման մի քանի տարբերակ, այդ թվում՝ երրորդ կողմի ընկերությունների նավթավերամշակման գործարաններից «Լուկօյլ» գազալցակայաններին բենզին մատակարարելը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
