Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը

664
Կիրակի, 17 մարտի, 2024 թ., 13:00
Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը

Մարտի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Արտակ Մնացականյանն իր մոտ թմրանյութ է պահում։ Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու, պատրաստելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Արթիկի Սասունցի Դավիթ և Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում իրավապահները ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Արթիկի բաժին։ Տեղում անձնական խուզարկությամբ Ա.Մնացականյանի վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվում է թղթով փաթեթավորված 1.57 գրամ քաշով կանաչավուն, յուրահատուկ հոտով, բուսական զանգված։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Մնացականյանը Թալին խոշորացված համայնքի Մաստարա բնակավայրի վարչական ղեկավարն է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։