Անօդաչուներով հարձակում՝ Ռուսաստանի 9 շրջանների վրա. հրդեհվել են նավթաբազներ
837
Երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ., 10:48
![]() Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս գիշեր ՌԴ 9 շրջաններ անօդաչուներով հարձակման են ենթարկվել: Խոցվել է 25 անօդաչու: Օռլովում նավթաբազայի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել: Հրդեհի տարածքը կազմել է 100 քմ: Իշխանությունները տարհանել են 17 մարդու մոտակա տներից։ Նիժնի Նովգորոդում անօդաչուն հարձակվել է վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտի վրա: Այս մասին հայտնել է նահանգապետ Գլեբ Նիկիտինը: Նրա խոսքով՝ նավթավերամշակման կայաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Գիշերային հարձակումների հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում: |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
