«Ո՞վ ա Արմեն Գրիգորյան անգրագետը, որ տենց բան ա ասում»․ Հրանտ Բագրատյան
![]() 2023 թվականին առաջին 9 ամսում Հայաստանի առաջատար ներդրողը դարձել է Արաբական Միացյալ Էմիրությունները, երկրորդը Լյուքսեմբուրգն է, երրորդը՝ Ռուսաստանը։ Այս մասին օրեր առաջ Հանրայինի եթերում հայտնել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Արձագանքելով՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է․ «Արմեն Գրիգորյանը ո՞նց կարա ճիշտ թիվ ասի, նա ի՞նչ ա հասկանում։ Նախ, ՀՀ օրենքը չի ասում՝ ի՞նչ բան ա ներդրում։ Օտարերկրյա ֆիրման եկել, ստեղ աշխատավարձ ա տալիս, էտի ներդրում ա, թե՞ չէ, շրջանառու միջոցների համալրումը ներդրում ա, թե՞ չէ, չի ասում մեր օրենքը։ Բա ո՞վ ա Արմեն Գրիգորյանը՝ անգրագետը, որ նստում, տենց բան ա, ասում։ Նա սաղ օրը ռուսներին ա քրֆում՝ մեզ թշնամացնելով։ Էմիրաթներից եկած փողի մեծ մասը ռուսական փողն ա։ Մի ժամանակ մեր ներդրումների մեջ առաջին տեղում Կիպրոսն էր, բայց մենք գիտեինք, որ ռուսական փողն ընդեղից ա գալիս։ Ինքը պատվեր ա կատարում՝ Արևմուտքի պատվերը»,- հայտարարել է Բագրատյանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
