Շոլցը բացառել է գերմանական զինվորականների և ՆԱՏՕ-ի զորքերի ուղարկումն Ուկրաինա
![]() Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Դրեզդենում քաղաքացիների հետ երկխոսության ժամանակ բացառել է գերմանական զինվորականների և ՆԱՏՕ-ի զորքերի ուղարկումն Ուկրաինա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Իր ելույթում նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի կանխի պատերազմի սրումը և պատերազմը Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև։ «Ուկրաինական հողում չեն լինի ոչ գերմանացի զինվորականներ, ոչ էլ ՆԱՏՕ-ի զինվորներ»,- հավելել է կանցլերը՝ ասելով, որ ինքը հավատարիմ է մնում այս տեսակետին: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է իր վիճահարույց հայտարարությունն Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու մասին։ Դաշնակիցները հրաժարվել են պաշտպանել քաղաքական գործչի նման պատճառաբանությունը։ Ավելին, Կիևին աջակցելու մասին վեճերը, ըստ լրատվամիջոցների, արդեն իսկ հանգեցրել են բացահայտ թշնամանքի Փարիզի և Բեռլինի միջև։ Կրակի վրա յուղ են լցնում Ուկրաինայի և Լեհաստանի միջև առկա խնդիրները, ինչպես նաև Հունգարիայից և Սլովակիայից հնչող՝ բանակցելու կոչերը ռազմական մատակարարումների փոխարեն, գրում է «Գազետա»-ն: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
