Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2026 թ.

Շոլցի ու Մակրոնի միջև տարաձայնություններ են առաջացել

1320
Հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ., 11:18
Շոլցի ու Մակրոնի միջև տարաձայնություններ են առաջացել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև տարաձայնություններ են առաջացել, երբ Մակրոնն Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, գրում է Politico-ն:

«Մինչ Ուկրաինան զինամթերքի պակաս ունի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները վիճում են ռազմական օգնության պատճառով»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ Գերմանիայում պաշտոնյաներին զայրացրել է այն, որ Մակրոնը միայն խոսում է Ուկրաինայի մասին, սակայն բավարար գործողություններ չի ձեռնարկում՝ ինչպես Շոլցը: