«12 մլրդ դոլարի խաղադրույք է մեր երկրում արվել մեկ տարում». Սևակ Հակոբյան
277
Հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ., 16:06
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2018 թվականին, երբ Նիկոլենք եկան, մեր երկրում խաղադրույքների ծավալը 140 մլրդ դրամ էր։ Դժգոհեցին, քլնգեցին, թե՝ սենց չի լինի, Սերժը ազգին ղումարբազ է սարքել և այլն․ բայց Նիկոլի օրոք 5 տրիլիոն դրամի է հասնում։ 12 մլրդ դոլարի խաղադրույք է մեր երկրում արվել մեկ տարում, ժողովուրդ։ Նոր-նոր վարչապետ ընտրված Փաշինյանն ասում էր՝ մեր երկրում վիճակն էնքան վատ է, մարդիկ էնքան հույս չունեն ապագայի նկատմամբ, որ հույսը բախտն է, կազինոն։ Բա հիմա, որ 12 մլրդ դոլար է, ի՞նչ կասես։ ՔՊ-ական կառավարությանը ձեռք չի տալիս խաղամոլությունը վերացնելը․ նախ, որովհետև սրանք, որ ամեն ինչից հարկ են քամում, հենա օնլայն կազինոներն ամենամեծ հարկատուներից են․ իսկ հարկ վճարողը Նիկոլի համար հերոս է, այսինքն՝ ժողովրդին թալանող խաղերը Նիկոլի հերոսներն են, չէ՞։ Է բա ի՞նչ կլինեն, բա հերոս կլինեն։ Էս իշխանութան օրոք կրկնակի, եռակի աճ ունի ոչ միայն դա։ ԱՎԾ-ն հրապարակել է մեր երկրում 2023 թվականին կատարված հանցագործությունները․ սարսափելի թիվ է․ մի տարում էս փոքր երկրում 40 հազար հանցագործություն է կատարվել, 3 հազարով ավելի շատ, քան նախորդ տարի։ ՀՀ փողոցներում գնդակահարութունների սենց քանակ ե՞րբ ենք տեսել։ Չկա Հայաստանում քաղաք, որի փողոցներում մարդ չգյուլեն․ Երևանի մասին չեմ խոսում, ամեն օր է։ Առաջ որ ռազբորկա էր լինում, գնում էին Տեցի կռուգ․ չոլ տեղ էր, Նիկոլն էլ սարքել էր մատի փաթաթան՝ Տեցի կռուգ, հա Տեցի կռուգ․ դեռ մինչ հիմա ինչոր երեսով է տալիս, թե էն ժամանակներում պադյեզդներում մարդ էին խփում․ այ ընկեր, հիմա փողոցների մեջտեղում է։ Ավտոմեքենաներից գողությունները, տների թալանը, կողուպուտը, այլանդակ մթնոլորտ է, ժողովուրդ։ Որովհետև պարեկները, ոստիկանները զբաղված են մեկ հոգու պահելով։ Եթե ուզում եք ձեր ավտոն չթալանեն, տարեք կանգնեցրեք կառավարության շենքի մոտ․ նախարար Մխիթարի ավտոն հայաթում էս վերջերս թալանել էին, իսկ կառավարության մոտ հաստատ ապահով է։ Լավ, բա որ էդ հանցագործությունները բացվածքով տեսնենք, անուն-ազգանունով, պատկերացնո՞ւմ եք քա՞նի ՔՊ-ականի անուն մեջը կգտնենք, իսկ դրանց քա՞նի տոկոսն են կազմում, հետաքրքիր է, չէ՞։ Չէ՞, որ օրը մի դեպքի մասին լսում ենք՝ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը քաղաքացու կոկորդն է փորձել կտրել, Սյունիքի մարզպետի որդին մեղադրվում է սպանության փորձի մեջ, Նուբարաշենի թաղապետի տեղակալը կրակել է, նախարարի եղբայրը պարեկներին է փորձում ծեծել, Արսենյանի տղեն դանակ է քաշում տան աշխատողի վրա, փոխգհնդապետին Վայոց ձորում մարզպետարանի թայֆեն կոմայի մեջ գցեց ու մահացավ, Փաշինյանի շարասյունը հղի կնոջը խփեց սպանեց․ ո՞ւր են դատապարտված մեղավորները, սաղ ազատության մեջ են։ Թերթերը էսօր գրել էին, որ Գագիկ Մելքոնյանի թոռը նախորդ տարվա նոյեմբերին, որ դասարանցուն դանակով խփել էր, էդ տուժողը բողոքը հետ է վերցրել։ Բա, ժողովուրդ ջան․ եթե մեկը Երևանի կենտրոնում մարդ գյուլի, ինչպես Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, մարդ լղճի ավտոյի տակ, ինչպես Փաշինյանի շարասյունը կամ հարբած նստի ռույլին ու մեքենա ջարդուխուրդ անի, վարորդին սպանի, ինչպես Ռոբերտ Քոչարյանին կալանք վիզ դրած քննիչը, կմնան ազատության մեջ, չեն պատժվի, եթե ՔՊ-ի հետ մոտ են։ Բայց եթե արցախցի ես, Հայրենիքդ հանձնելու դեմ բողոքի ակցիայի մասնակից ես, ճոխ ճոխ պարգևատրված կարմիր բերետավորները կգան ու սխկելով կտանեն բաժին, հետո մի քննիչ կգտնվի, որը էդ նույն բերետի ստորագրությունը դնել կտա իր գրած ցուցմունքի տակ ու Մացոյի, Մասիսի կամ Ֆարխոյանի պես մեկն էլ արագ կալանք կտա, առնվազն 2 ամսով, որ Նիկոլն ու Ալիևը հանգիստ լինեն, որ ամեն բան իրենց ուզածով է գնում։ Մեր էս փոքրիկ երկրում մեկ տարում 300 մարդ ինքնասպան է եղել․ սարսափելի թիվ է։ Պատկերացնո՞ւմ եք, համարյա օրը մեկ հոգի։ Այ սրա մեջ ՔՊ-ականներ չկան։ Էսքան ամեն բան վարի են տվել, էս աղետը բերել են ու հեչ մեկի մտքով չի անցնում»: