«Պրեմիում, ռեգուլյար և սուպեր տեսակի բենզինը խառնում, մոլորության մեջ են գցում վարորդներին». Դանիելյան
![]() ԱԺ-ում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղելով նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին, խոսեց բենզինի շուկայում առկա խնդիրներից․ «Բենզինի շուկայում արդյո՞ք կան տնտեսվարողներ, որոնք պրեմիում, ռեգուլյար և սուպեր բենզինի տեսակները խառնում են, մոլորության մեջ են գցում մեր հայրենակիցներին։ Ովքե՞ր են, քանի՞ վարույթ կա հարուցած, ի՞նչ պատիժներ են սահմանվել էդ տնտեսվարողների նկատմամբ և ի՞նչ գործիքակազմ եք օգտագործել։ Մեր հազարավոր հայրենակիցներ, որոնք ամեն օր բախվում են այդ խնդրին, այսօր նիստը նայում են, նրանց պետք է սպառիչ պատասխաններ տրվեն։ Դուք եկել եք այստեղ, որպեսզի նաև այդ հարցերի պատասխանները տաք։ Նույն խնդրին բախվում են նաև հեղուկ գազի շուկայում»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
