Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Այստեղ ամենևին «հայ-վրացական» բանկային գործարք չէ». Հակոբ Բադալյան

750
Երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ., 00:18
«Այստեղ ամենևին «հայ-վրացական» բանկային գործարք չէ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամերիաբանկի վաճառքի շուրջ հայտնի աղմուկը գործնականում ուշադրությունից դուրս է թողնում թերևս առավել էականը:
Փաստացի, բանկի գնորդ դառնում է բրիտանական գրանցում ունեցող BOGG PLC ֆինանսական հոլդինգը, որի կենտրոնակայանը Լոնդոնում է: Ֆինանսական այդ հոլդինգն է Bank of Georgia-ի բաժնետերը: Այդ հոլդինգի բաժնետերերի շարքում են ֆինանսական միջազգային շուկայում բավականին հեղինակավոր ընկերություններ, ինչպես օրինակ JP Morgan, BlackRock, Vanguard Group:
Այլ կերպ ասած, այստեղ ամենեւին «հայ-վրացական» բանկային գործարք չէ, այլ ֆինանսական ստատուս-քվոյի շատ ավելի խոշոր փոփոխություն, պարզապես «հայ-վրացական» ձևաչափով»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան