Ադրբեջանցիները քանդել են Ալեք Մանուկյանի հուշարձանը
![]() Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հուշարձանները: Այս քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով, որի նպատակն է բռնազավթված Արցախում ամբողջովին ոչնչացնել հայկական հետքը: 2023 թվականի դեկտեմբերի 24-ին «LACHIN CITY AZER ALİ» ադրբեջանական յութուբյան ալիքը հրապարակել է տեսանյութ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունից ու վերլուծությունից ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել բարերար, ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը: Ալեք Թագվորի Մանուկյանը ծնվել է 1901թ. հունիսի 28-ին, Զմյուռնիայում: 1929թ. հիմնել է «Մասկո» միջազգային ընկերությունը։ 1968թ. հիմնել է «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամը։ ՀՀ Ազգային Հերոս (14.10.1994)։ Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։ Մահացել է 1996թ. հուլիսի 10-ին, Դետրոյթում: Հարկ ենք համարում հիշեցնել, որ Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
