«Հայաստանի «կադաստրի վկայականներից» մեկը՝ Բուլղարիայի ազգային գրադարանում»․ Գ․ Մանուկյան
![]() ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ. «Բուլղարիայում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության պաշտոնական այցի վերջին կանգառը Բուլղարիայի հպարտությունն էր՝ Ազգային գրադարանը, որը հիմնադրվել է իրենց անկախության հռչակումից անմիջապես հետո: Ինչպես և Հայաստանի առաջին հանրապետությունում, անկախության հռչակումից անմիջապես հետո ձեռնամուխ եղան Մատենադարանի, հետո Ազգային գրադարանի ստեղծմանը: Այցի ավարտին հայկական պատվիրակությանն անկանկալ էր սպասվում. փորձառու դոկտոր Ելենա Ուզունովան, սպիտակ ձեռնոցներ հագած, զգուշորեն տուփից հանեց 966 թվականի հայերեն մագաղաթյա գիրքը ու սկսեց պատմել այդ գրքի պատմությունը: Այնտեղ են Աստվածաշունչն է ըստ Մաթևոսի, Մարկոսի և Ղուկասի: Մագաղաթե մատյանն երկար «ճամփորդություն» անցնելուց հետո 1892 թվականին նվիրաբերվել է Բուլղարիայի ազգային գրադարանին: Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի գրքի մասին բուլղարերեն գրառման վրա, որտեղ նշված էր, որ գիրքը վերջնական ավարտի է հասցվել՝ ըստ բուլղարացիների «Վանես վարդապետի կողմից, որն աշխատել է բերդ Փաբերդ (Բաբերդ), որը 5-րդ դարում, եղել է Մեծ Հայքի (Велика Армения) նահանգներից մեկը»։ ![]() ![]() Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06


